Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսել է Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսել է Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ
05.10.2020 | 21:27

Հոկտեմբերի 5-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկա Հաավիստոյի հեռախոսազրույցը։ Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, խստորեն դատապարտել ադրբեջանական զինված ուժերի կողմից խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ և զանգվածային թիրախավորումը, որ հանգեցնում է մարդկային կորուստների։ ՀՀ ԱԳ նախարարը խոր մտահոգություն հայտնեց տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող գործոնի ակտիվացման առնչությամբ, որ արտահայտված է հակամարտության գոտում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների տեղակայմամբ և Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում վերջիններիս ներգրավմամբ։

Դիտվել է՝ 1433

Մեկնաբանություններ